Ամերիկացի լուսանկարչուհին պատկերում է տարեց զույգերի սերը (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարչուհի Լորեն Ֆլեյշմենը լուսանկարներում ներկայացնում է կես դար և ավելի դիմակայած սիրո պատմություններ:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` լուսանկարչուհին հեղինակել է «Սիրահարները» խորագրով ֆոտոնախագիծը, որի շրջանակներում պատկերել է տարեց զույգերի սերը միմյանց հանդեպ:
Սկզբնապես ամերիկուհին մտադիր էր լուսանկարել 50 զույգի, սակայն նախագծի ընթացքում այդ թիվը հասավ 100-ի:
Ֆլեյշմենը նախագիծն իրականացնելիս պարզապես խնդրել է զույգերին ցույց տալ իրենց սերը: Լուսանկարչուհին ոգեշնչվել է՝ կարդալով Երկրորդ աշխարհամարտի տարներին իր պապիկի գրած սիրային նամակները:






















