Մադոննան իր նոր ալբոմը կներկայացնի համաշխարհային համերգային շրջագայությամբ

23:22 • 02.03.15

Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել է, որ ծրագրում է իր նոր Rebel Heart ալբոմը ներկայացնել համաշխարհային համերգային շրջագայության միջոցով: Այս մասին հայտնում է France24-ը:

 

Մասնավորապես՝ հայտնի է, որ օգոստոսի 29-ին Մադոննան Մայամիում կտա համերգաշրջանի մեկնարկը: Դրանից հետո 35 համերգով հանդես կգա Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի տարբեր քաղաքներում: Սպասվում են, սակայն, համերգներ Ասիայում և Ավստրալիայում ևս:

 

 

Վերջին անգամ երգչուհին մենահամրեգ տվել էր Գլազգոյում՝ դեկտեմբերի  20-ին:   Իր վերջին համերգային շրջագայությունից՝ MDNA-ից, Մադոննան 300 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ էր ունեցել:

 

Մադոննան իր նոր ալբոմը կներկայացնի համաշխարհային համերգային շրջագայությամբ