Սելին Դիոնը հայտարարել է իր կարիերայում երկարատև դադարից հետո մեծ բեմ բարձրանալու մասին

00:19 • 14.03.15

Ինչպես գրում է Корреспондент-ը` USmagazine-ին հղումով, երգչուհին քառամյա պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ, այնպես որ՝ մոտ ապագայում երկրպագուները կրկին նրան բեմում կտեսնեն:
Սելին Դիոնը իր լսարանի առաջ չի հայտնվել 2013-ից, երբ նրա ամուսնու մոտ քաղցկեղ էին ախտորոշել: Այն ժամանակ երգչուհին հայտարարել էր, որ պետք է ընդմիջում տա իր կարիերայում` ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելու համար:


Աղբյուրը նշում է, որ Սելին Դիոնին Ուիթնի Հյուսթոնի և Մրայա Քերիի հետ միասին հաճախ անվանում են ամենաազդեցիկ փոփ-կատարողներից մեկը՝ ձայնագրման ոլորտում 1990-ականներին ունեցած մեծ ազդեցության համար:
 

Սելին Դիոնը հայտարարել է իր կարիերայում երկարատև դադարից հետո մեծ բեմ բարձրանալու մասին