Կայացել է «աշխարհի ամենաայլանդակ կնոջ» մասին ֆիլմի պրեմիերան. տեսանյութ

00:37 • 17.03.15

Տեխասի SXSW 2015 կինոփառատոնում կայացել է «աշխարհի ամենաայլանդակ կերպարանքով կնոջ» մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան:

 

The Independent-ի գնահատմամբ՝ Լիզի Վելասկես անունով կնոջ մասին այս ֆիլմը ցույց  է տալիս, թե ինչպես կարելի է անգամ ծաղրուծանակը վերածել պայքարի հզոր զենքի:

 

26-ամյա կինը հայտնի  է նրանով, որ խիստ բացառիկ սինդրոմի բերումով չի կարողանում քաշ հավաքել: 29 կգ կշռող Լիզին պատմել է, որ նախ՝ ծաղրուծանակի թիրախ է եղել դպրոցում, ապա՝ համացանցում: Հենց YouTube-ում էլ նրան անվանել էին «աշխարհի ամենաայլանդակ կին»:

 

Հենց այս տեսանյութից հետո էլ նա մարդկանց նեղացնելու դեմ մեծ արշավ էր սկսել, ինչն էլ նրան իսկական համաշխարհային ճանաչում էր բերել:

 

 

Կայացել է «աշխարհի ամենաայլանդակ կնոջ» մասին ֆիլմի պրեմիերան. տեսանյութ