Ի՞նչ մեղք ունեմ, որ խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց չեն մասնակցում. գնամ, Նարեկ Կարապետյանին ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք. Ռուբինյան

12:10 • 27.10.26

Այո՛, ես մեղադրում եմ ընդդիմությանը, ինչո՞ւ չեն առաջադրվել, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին:

«Խնդրահարույց ենք համարում, որ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իրենք խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց արդյունքում իրենք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլև իրենք չկան, չեն մասնակցում:

Գնամ, ի՞նչ անեմ, ծեծեմ Նարեկ Կարապետյանի դուռը, ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք: Գնամ, իրենց խմբակցությունից մարդ գտնեմ, ասեմ՝ խնդրում եմ առաջադրվեք թեկնածու, ի՞նչ անեմ»,-նշել է նա: