Կոնգոյի ազգային պարկում փղերը դաժանաբար սպանդի են ենթարկվել փղոսկրի համար (լուսանկարներ, տեսանյութ)
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Գարամբա ազգային պարկում բնակվող փղերի ընտանիքները ոչնչացվում են «Տիրոջ դիմադրության բանակ» կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից, ովքեր սպանված ավարից հեռացնում են փղոսկրը և բարձր գներով վաճառում «սև շուկայում», գրում է Daily Mail-ը:
Ավելի քան 300 փիղ է սպանվել մեկ տարվա ընթացքում: Փղոսկրի կես կիլոգրամի համար Չինաստանի «սև շուկայում» առաջարկում են 1 000 դոլար:
Պարկի մենեջերն անհանգստացած է, որ զինված պահակները նույնիսկ չեն կարողանում կռվել ահաբեկիչների հետ, ովքեր գերազանցում են պահակներին զենքով և մարդաքանակով:
Կոնգոյում գործող ահաբեկչական խմբավորումը, բացի կենդանիներին սպանդի ենթարկելուց, նաև առևանգում է պարկի հարևան գյուղերի բնակիչներին, մասնավորապես կանանց՝ սեռական շահագործման և երեխաներին՝ բեռներ տեղափոխելու նպատակով:







«Տիրոջ դիմադրության բանակ» խմբավորման ղեկավար՝ Ջոզեֆ Կոնին












