Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 453 կգ կշռող ռումբ են վնասազերծել (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի Սաութուարկ թաղամասում 453.5 կգ կշռող ռումբ են վնասազերծել, որից առաջ տարհանել են ամբողջ թաղամասի բնակիչներին, քանի որ այն պայթյունավտանգ է եղել նույնիսկ երկար տարիներ գետնի տակ մնալուց հետո, գրում է Daily Mail-ը:
Թաղամասից տարհանվել է շուրջ 1.200 բնակիչ։ Ռումբը նետվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն չի պայթել:
Նշվում է, որ այն հայտնաբերել են բանվորները, ովքեր շինարարության հրապարակում գետինը փորելու ժամանակ նկատել են գերմանական ռումբը: Ընդհանուր առմամբ փակվել է 3 դպրոց, մի շարք խանութներ, բոլոր ավտոբուսի և մետրոյի կանգառները, ինչպես նաև քաղաքի այդ հատված տանող բոլոր ճանապարհները:
Ռումբը վնասազերծելուց հետո այն հատուկ մեքենայով տեղափոխել են Քենտում գտնվող ռազմաբազա, որտեղ դրանով կզբաղվեն ռազմական մասնագետները:








































