Պետերբուրգում 2 առևտրի կենտրոններից մարդիկ տարհանվել են՝ պայթուցիկ սարքի առկայության պատճառով
Սանկտ Պետերբուրգում տարհանում են երկու առևտրային-ժամանցային համալիրների այցելուներին՝ պայթուցիկ սարքի առկայության մասին ստացված հաղորդագրությունից հետո, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Երկու համալիրներն էլ պատկանում են Fort Group ընկերությանը:
Կառույցի ներկայացուցիչը հաղորդել է, որ համալիրի ականապատման մասին հեռախոսազանգեր են ստացել:
«Այժմ բոլոր մարդկանց տարհանում են շենքից»,- հավելել է նա:
Ներկայացուցչի խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում կենտրոնների ականապատման վերաբերյալ ավելի քան 10 զանգ է ստացվել:










