Սիրիական ազատ բանակի գրոհայինները կմարզվեն Թուրքիայում. լրատվամիջոցներ
Անկարան և Վաշինգտոնը կմարզեն ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի մարտիկներին Սիրիայի հետ սահմանին գտնվող Թուրքիայի Հաթայ շրջանում, ինչպես նաև՝ Հիրֆանլը ռազմաբազայում: Այդ մասին Hurriyet թերթին հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան, գրում է ria.ru-ն:
Հաթայում Սիրիական ազատ բանակի մարտիկներին մարզելու ծրագրի իրականացումը կսկսվի ապրիլի վերջին:
Փետրվարին Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար Սիրիական ազատ բանակի մարտիկներին պատրաստելու մասին համաձայնագիր: Ծրագիրը ենթադրում է մեկ տարվա ընթացքում Սիրիական ազատ բանակի 2 հազար գրոհայինների պատրաստում:










