Սիրիայում ապստամբները գրավել են Հորդանանին սահմանակից Բոսրա հնագույն քաղաքը
Սիրիայի գործող ռեժիմի դեմ պատերազմող ապստամբ խմբավորումներն իրենց վերահսկողության տակ են առել Հորդանանին սահմանակից հնագույն Բոսրա քաղաքը, գրում է РИА Новости-ն։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ թեժ մարտերը քաղաքում ընթացել են գիշերը։ Տեղեկությունը տրամադրել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights)։










