Սիրիայի տարածքից ընկած արկի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի է վիրավորվել
Սիրիայից Թուրքիայի տարածք ընկած արկի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի վնասվածք է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել սահմանամերձ Ռեյհանլը քաղաքի շրջակայքում, փոխանցում է РИА Новости-ն։
«Սիրիական բանակի և գրոհայինների խմբերի միջև շարունակվող բախումների հետևանքով կառավարական զորքերի նետած արկն ընկել է Ջուդեյե շրջանի վրա։ Զոհ չկա, մեր 5 քաղաքացիները ստացել են թեթև վնասվածքներ։ Կոտրվել են մոտակայքում տեղակայված շինությունների պատուհանները, վնասվել է նաև 2 ռազմական ավտոմեքենա»,- ասվում է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
Թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել Սիրիայի ուղղությամբ։










