Առաջին հորիզոնականը մեզ աննկարագրելի զգացմունքներ է պարգևում. Բեյլ
Ուելսի ազգային հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը մեկնաբանել է Իսրայելի հետ արտագնա հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, թիմերի միջեւ հանդիպումն ավարտվել էր Ուելսի ընտրանու խոշոր՝ 3:0 հաշվով տարած հաղթանակով:
«Գիտեինք, որ սա մեզ համար շատ կարեւոր հանդիպում է: Առաջին հորիզոնականը մեզ աննկարագրելի զգացմունքներ է պարգեւում:
Մենք դեռ ճանապարհի կեսն ենք անցել: Պետք է շարունակենք տքնաջան պայքարել եւ առաջ գնալ դեպի մեր երազանքը: Դեռ շատ հանդիպումներ կան, այդ պատճառով էլ շատ բան կարող է պատահել»,- ասել է Բեյլը:










