Բրիտանական Ռազմաօդային ուժերը վերջին 13 տարում ամենախոշոր զորավարժություններն են անցկացրել
Մարտ ամսին Մեծ Բրիտանիայի Ռազմաօդային ուժերն անցկացրել են վերջին 13 տարում ամենալայնամասշտաբ զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է BBC-ն` բրիտանական Sunday Times-ին հղումով, զորավարժությունների գլխավոր նպատակը հակառակորդի ռազմական ինքնաթիռների «զանգվածային հարձակումները» ետ մղելու սցենար մշակելն էր:
Աղբյուրի համաձայն` զորավարժություններ անցկացվել են մարտի 19-ին, սակայն բրիտանական ԶԼՄ-ները նոր են դրա մասին հաղորդում: Հոդվածագիրը զորավարժությունների անցկացումը կապում է միջազգային օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների առավել հաճախակի հայտնվելու հետ:
Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 30 ռազմական ինքնաթիռ, այդ թվում` 20 «Թայֆուն» կործանիչ և «Տորնադո» ռմբակոծիչ:
Փետրվարին Թագավորական Օդուժի հրամանատարության ղեկավար Մայքլ Գրեյդոնը կարծիք էր հայտնել, որ Մեծ Բրիտանիայի Ռազմաօդային ուժերը ի վիճակի չեն արժանի դիմադրություն ցույց տալ պոտենցիալ հակառակորդին:










