Ուզբեկստանում ավարտվել են նախագահական ընտրությունները
Ուզբեկստանում տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան ժամանակով` 19:00) փակվել են ընտրատեղամասերը, որտեղ անցկացվում էր երկրի նախագահի ընտրության քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` տեղի ժամանակով 17:00-ի դրությամբ` նախագահի ընտրություններում մասնակցել է Ուզբեկստանի քաղաքացիների 85.2 տոկոսը:
Նախագահի պաշտոնին հավակնում են 4 քաղաքական կուսակցության թեկնածուներ:
Ընտրություններն սկսվել են 6:00-ին` տեղի ժամանակով: Կազմավորվել է 135 ընտրատարածք, 9058 ընտրատեղամաս, որոնցից 44-ը` օտարերկրյա պետությունների` Ուզբեկստանի ներկայացուցչություններում:










