Կարծես թե միայն Երևանում է կարկուտ տեղացել. գյուղփոխնախարար
Գյուղնախարարությունը պարզում է, թե հանրապետության մարզերում, որտեղ բերքատու ծառերը ծաղկած են, այսօր հետկեսօրին տեղացած կարկուտը ինչ վնասներ է հասցրել բերքին:
«Կարծես թե միայն Երևանում է»,- տեղացած կարկուտից անմիջապես հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
«Մասիսում վնաս չկա, ուժեղ անձրև է եղել: Մենք այդ կողմից էինք մտահոգ: Հիմա փորձում ենք պարզել՝ Արագածոտնում ինչ վիճակ է»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:










