Մարտի 20-ից 26-ը մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա

15:05 • 30.03.15

Մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 205 տղա և 228 աղջիկ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 50.160 քաղաքացի: