Նեպալում ռնգեղջյուրը սպանել է 1 մարդու, վնասել՝ 6-ին

18:26 • 30.03.15

Նեպալի Մանկվանպուր շրջանի արգելոցից փախուստի դիմած ռնգեղջյուրը սպանել է մի տարեց կնոջ և վնասել 6 մարդու, գրում է Газета-ն։

 

Ոստիկանի խոսքով՝ ռնգեղջյուրը փախել է չպարսպապատված արգելոցից և անցել մոտ 20 կմ՝ մինչև քաղաքին հասնելը, որտեղ սկսել է հետապնդել մարդկանց և ավտոմեքենաներին։

 

Այնուհետև կենդանին սպանել է 61-ամյա մի կնոջ և վիրավորել 6 մարդու։ Ոստիկանությունը սպասում է մասնագետների ժամանմանը, որպեսզի նրան տեղափոխեն արգելոց։

 

Նեպալում բնակվում է ավելի քան 500 ռնգեղջյուր։ Կենդանիները ստիպված են լինում պարբերաբար գաղթել անտառահատումների ժամանակ, իսկ ռնգեղջյուրի հետ մարդու հանդիպումը կարող է ճակատագրական լինել։