Սաուդիան Արաբիայի արտգործնախարարը սիրիացի ժողովրդի տանջանքների համար Ռուսաստանին է մեղադրել
Ռուսաստանը պատասխանատվություն է կրում սիրիացի ժողովրդի տանջանքների համար. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալը՝ Արաբական Լիգայի գագաթնաժողովի ընթացքում։
«Ռուսաստանը խաղաղ լուծում է առաջարկում, սակայն շարունակում է զինել լեգիտիմությունը կորցրած սիրիական ռեժիմին, որը սպանում է սեփական ժողովրդին»,-ասել է նա։
Ալ-Ֆեյսալը պնդել է, թե ՌԴ-ն Դամասկոսի իշխանություններին ռազմավարական զենքեր է տալիս՝ ընդդիմության դեմ պայքարի համար։ Սակայն, նրա խոսքով, «միջազգային իրավունքը Ռուսաստանին արգելում է զենք վաճառել այն պետություններին, որոնք դրանք ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական նպատակներով են օգտագործում»։
«Մենք ցանկանում ենք բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա կարևոր է արաբական աշխարհի համար, սակայն նա պետք է դրական քայլեր անի՝ տրամաբանության տեսանկյունից»,-ասել է դիվանագետը։










