Վլադիվոստոկում 40 կգ քաշով կրկեսային պիթոնը փախել է` տաքուկ անկյուն գտնելու հույսով

13:00 • 30.03.15

Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքի կրկեսից անհետացել է վարժեցված հսկայական պիթոնը, ինչի մասին կրկեսի աշխատողները տեղեկացրել են ոստիկանությանը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ավելի ուշ պարզվել է, որ հսկայական օձը փախել է իր տերարիումից` տաքուկ անկյուն գտնելու հույսով: Իրավապահները նրան հայտնաբերել են կրկեսի շենքի ջեռուցման կենտրոնական համակարգի` պատին ամրացված մարտկոցի տակ: Մասնագետների կարծիքով՝ օձը փնտրել է տաք տեղ, որպեսզի մի քիչ ջերմանա:

 

Աղբյուրը հավելում է, որ սողունն ունի 2մ երկարություն ու 40 կգ քաշ: Այն շատ խոշոր է ու ագրեսիվ և վտանգ է ներկայացնում մարդու համար: