Օսվենցիմի հաշվապահն ընդունել է իր մեղքը (լուսանկարներ)
Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի նախկին աշխատակից 93-ամյա Օսկար Գրենինգը, ով մեղադրվում է ավելի քան 300.000 մարդու սպանությանը մասնակցության համար, ընդունել է իր բարոյական մեղքը, գրում է Газета-ն։
«Իմ գործողություններն ինձ մեղավոր են դարձնում։ Ես զղջում եմ։ Քրեական պատասխանատվության մասին որոշումը պետք է դուք կայացնեք»,- ասել է Գրենինգը։
1944-ին ճամբար է հասել հրեաներով լցված 137 գնացք, հրեաներից ավելի քան 300.000-ին ուղարկել են գազային խցիկներ։




















