Ավստրալիայում փոթորիկը 3 մարդու կյանք է խլել, հոսանքազրկվել է 200.000 տուն (լուսանկարներ, տեսանյութ)

14:53 • 21.04.15

Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգում փոթորիկը 3 մարդու կյանք է խլել, իսկ հազարավոր մարդկանց առանց էլեկտրաէներգիայի թողել, գրում է rt.com-ը:

 

Քամու ուժգնացումը հասնում է 100կմ/ժ-ի։ Փոթորիկը հաստաբուն ծառեր է տապալել:

 

Բնակիչներից շատերն իրենց բնակավայրերի լուսանկարներն ու նորությունները տարածում են սոցիալական ցանցերում, որտեղ երևում են փոթորկի հասցրած վնասները:

 

Նշվում է նաև, որ երկու մարդ անհայտ կորած է համարվում Դունգոգ գյուղում, որտեղ 4 տուն է ավերվել։

 

Արտակարգ իրավիճակների նախարար Դեյվիդ Էլիոթը նկարագրել է իրավիճակը որպես վերջին տասնամյակի ամենաուժգին փոթորիկ: 

 

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter