Ուղևորատար Boeing-ը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվում
El Al ավիաընկերության Up բյուջետային ստորաբաժանման Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում, տուժածներ չկան։ Օդանավում է եղել է 176 մարդ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինքնաթիռը դուրս է եկել Դավիդ Բեն Գուրիոնի օդանավակայանից և ուղղվել Պրահա։ Սակայն դրանից հետո թռիչքուղում հայտնաբերվել են աջ շասսիի անվադողի մասերը։ Ցամաքային ծառայությունները և ինքնաթիռի անձնակազմը որոշել են օդանավը վերադարձնել։
Օդանավակայանի մոտ ինքնաթիռը ցածր բարձրության վրա մի քանի շրջան է կատարել, որպեսզի ինժեներները հնարավորություն ունենան ուսումնասիրել շասսին, այնուհետ այն բարեհաջող վայրէջք է կատարել։










