Իտալիայում ձերբակալվել է ներգաղթյալների տեղափոխող խորտակված նավի նավապետը

14:20 • 21.04.15

Իտալիայում ձերբակալվել են լույս ապրիլի 19-ին խորտակված նավի նավապետն ու անձնակազմի անդամը, գրում է «Известия»-ն: Հիշեցնենք, որ նավը Լիբիայից Իտալիա էր տեղափոխում մոտ 900 ներգաղթյալի։

 

Ձերբակալվածները կասկածվում են «կենդանի ապրանքի» մաքսանենգություն կազմակերպելու համար: Նրանք եղել են նավաբեկությունից փրկված 28 անձանց թվում, որոնց երկուշաբթի երեկոյան տեղափոխել են սիցիլիական Պալերմո քաղաք:


Ի դեպ, Եվրամիությունը համաձայնեցրել է Միջերկրական ծովով անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի միջոցները: ԵՄ երկրները կակտիվացնեն որոնողա-փրկարարական աշխատանքները: