ՃՏՊ Աբովյանում. 28-ամյա երիտասարդը 9 օր անց մահացել է հիվանդանոցում

11:50 • 21.04.15

Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին ապրիլի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա էր բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:


Այս մասին հիշեցնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ ապրիլի 20-ին, ժամը 03.30-ին, վարորդը` 1987 թ. ծնված  Հովհաննես Ումուրշատյանը,  հիվանդանոցում մահացել   է: