Ավստրիայի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

13:47 • 21.04.15

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն», գրում է diepresse.com-ը:

 

Աղբյուրը հղում է անում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանի որ Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել:

 

Ազգային խորհուրդն Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներից մեկն է: Գործնականում Ազգային խորհուրդն ավելի մեծ իրավական ուժ ունի, քան վերին պալատը: