Արտակարգ միջոցառումներ Կիևյան կամրջի վրա և նրան հարակից տարածքում. Shamshyan.com (ֆոտո)
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և ոստիկանության կինոլոգներն ու ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներն այսօր՝ վաղ առավոտվանից ուժեղացված հսկողություն և ստուգում են իրականացնում Կիևյան կամրջի վրա և նրան հարակից տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, այն կապված է ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների հետ:












