Միչիգան լճի պարզ ջրերում նկատվել են 200 տարի առաջ խորտակված 2 նավերի մնացորդները (լուսանկարներ, տեսանյութ)
Սառցապատ Միչիգան լճի ափերից մեկում սառույցը հալվել է՝ իր հետևից թողնելով չափազանց թափանցիկ և պարզ ջուր, որին նայելիս ափը հսկող փրկարար ջոկատի աշխատակիցներն ուղղաթիռից նկատել են մոտ 200 տարի առաջ այդ վայրերում խորտակված երկու նավերի մնացորդները, գրում է Daily Mail-ը:
Փորձագետները սուզվել են ջրի հատակը և ուսումնասիրել մնացորդները, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանք 1857-ին և 1917-ին խորտակված James McBride և Rising Sun նավերին են պատկանում:
Միչիգան լիճը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիսային մասում։ Լճի ափին են գտնվում Չիկագո, Միլուոկի, Գերի քաղաքները։ Լճի հարևանությամբ Միչիգան, Ինդիանա, Իլինոիս և Վիսկոնսին նահանգներն են։




















