Թուրքիայում բրիտանական ընտանիք է ձերբակալվել
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 6 անձից բաղկացած բրիտանական ընտանիքի։ Press Association-ի տվյալներով՝ նրանք մեկնում էին Սիրիա, փոխանցում է Вести-ն։
31-ամյա Ասիֆ Մալիքը, նրա 29-ամյա կինը՝ Սառա Քիրանը, և նրանց մինչև 7 տարեկան 4 երեխաները ձերբակալվել են Անկարայում։ Բրիտանական ոստիկանության տեղեկությամբ՝ ապրիլի 8-ին ընտանիքը նավ է նստել Դուվր քաղաքում և ուղևորվել ֆրանսիական Կալե քաղաք, այնուհետ Եվրոպայում տեղափոխվել գնացքներով։ Ապրիլի 16-ին ընտանիքը հայտարարվել էր անհայտ կորած։
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները թուրք գործընկերներից սպասում են ընտանիքի ձերբակալության մասին տեղեկության հաստատմանը։










