Տների 10 լավագույն նախագծերը՝ ըստ Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի (լուսանկարներ)

13:23 • 22.04.15

Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը (The American Institute of Architects՝ AIA) ապրիլի 22-ին հայտարարել է ընթացիկ տարվա տների նախագծերին վերաբերող մրցույթի հաղթողներին:



Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, մասնագետներն առանձնացրել են 10 նախագիծ, որոնք ներկայացվել են տարբեր անվանակարգերում:



Աղբյուրը մանրամասնում է, որ հաղթող նմուշներն ընտրելիս մասնագետները հաշվի են առել նախագծերի էսթետիկ կողմը, տարածքի ճիշտ բաշխումն ու մի շարք այլ չափորոշիչներ:



Հաղթած 10 նախագծերը ներկայացնում են ինչպես հարմարավետ առանձնատներ, այնպես էլ բազմահարկ բնակելի շենքեր: Մրցանակի են արժանացել նաև հաշմանդամների տեղաշարժման առանձնահատկությունները հաշվի առնող նախագծերը: