Սանդրա Բուլոկն աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել
People ամսագիրը հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոկին 2015 թվականի ամենագեղեցիկ կին է ճանաչել, գրում է lenta.ru-ն:
Ամսագրի խմբագրությունը որևէ վարկանիշային ցուցակ չի կազմում և ընտրությունն անում է անձնական նախապատվությունների հիման վրա՝ տեղադրելով 50-ամյա դերասանուհու լուսանկարը նոր համարի շապիկին և նրան անվանելով «իրական և փայլող»:
Լրագրողները նշել են, որ Բուլոկի գեղեցկությունը չի տեղավորվում ընդունված շրջանակների մեջ, սակայն նա մնացել է անփոփոխ իր կինոկարիերայի 30 տարվա ընթացքում:
People ամսագրին տված հարցազրույցում աստղը շնորհակալություն է հայտնել խմբագրությանն այդ պատվի համար՝ նշելով, որ «իրական գեղեցկությունը մայր լինելն է»:
People-ն ամենագեղեցիկ կնոջ կոչումը շնորհում է ամեն տարի: 2014 թվականին ամսագիրը ամենագեղեցիկ կին է անվանել դերասանուհի Լուպիտա Նիոնգոյին:










