Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է բացվել (լուսանկարներ)

11:51 • 22.04.15

Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի միչև ապրիլի 24-ը, փոխանցում է M24.ru-ն։

 

Ցուցադրության գլխավոր թեմաներն են դարձել ռուս-հայկական հարաբերությունները, նրանց հիմքերը և պատմությունը։ Ներկայացվել են գրքեր, ինչպես նաև 1915-1917թթ. ռուսական և հայկական թերթեր։

 

Կարելի է տեսնել նաև ռուս զինվորների և սպաների նամակներ՝ գրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նրանք եղել են իրադարձությունների ականատեսը և օգնել հայ փախստականներին։

 

Այստեղ կարելի է ծանոթանալ նաև Հայաստանից եկած փախստականների ճակատագրին, ովքեր պատերազմել են Առաջին համաշխարհային տարիներին, այնուհետ Հայրենական մեծ պատերազմում։

 

Միջոցառման հյուրերին սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ցուցադրվել է «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմը։ Դա հայերի ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է, նկարահանվել է 1919-ին, այն պատմում է Արշալույս Մարդիկյանի պատմությունը, ով կորցրել է ընտանիքը, իսկ հետո փախել թուրքական հարեմից։ Ի դեպ, գլխավոր դերը ֆիլմում կատարել է անձամբ նա։

 

 


 

Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է բացվել (լուսանկարներ)