Փարիզի Շատլե թատրոնում կայացել է «100 տարվա հիշողություն» խորագրով hամերգ

09:44 • 22.04.15

Փարիզի Շատլեի թատրոնում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Oսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգ:


Համերգը կազմակերպվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից,  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ,  Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:


Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն ղեկավարել է աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն:

 

Համերգի ընթացքում հնչել են կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի երգչախմբի ձայնակցությամբ:


Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության ﬔջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Հաﬔրգը հավակնում է դառնալ համաեվրոպական և համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ:

 
 

Փարիզի Շատլե թատրոնում կայացել է «100 տարվա հիշողություն» խորագրով hամերգ