Ջոնի Դեփը վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները- 5»-ի նկարահանման հրապարակ (լուսանկար)

10:56 • 22.04.15

Դերասան Ջոնի Դեփը վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը, գրում է lenta.ru-ն:

 

«Կապիտան Ջեք Ճնճղուկը վերադարձել է, և մենք թույլ չենք տա նրան հեռանալ»,- գրել է նա՝ իր հաղորդագրությունն ուղեկցելով ֆիլմի նկարահանումներից լուսանկարով:

 

Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, Դեփի բացակայության ընթացքում նկարահանվել են բոլոր տեսարանները, որտեղ նա չի մասնակցում:

 

«Կարիբյան ծովի ծովահենները- 5» ֆիլմի նկարահանումներն Ավստրալիայում սկսվել են փետրվարի 17-ին: Մարտի 10-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի գլխավոր դերասան Ջոնի Դեփն ավստրալացի մոտոցիկլավար Միք Դուանի տանը երեկույթի ժամանակ վնասել է ձեռքը: Ականատեսների խոսքերով՝ նա վնասվածք է ստացել զայրույթի պահին՝ բռունցքով հարվածելով պատին: Դերասանը ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ, որտեղ նրան վիրահատել են:

 

 

Посмотреть изображение в Твиттере

Ջոնի Դեփը վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները- 5»-ի նկարահանման հրապարակ (լուսանկար)