Մենք կարող ենք միասնաբար հաղթել Ցեղասպանության դեմ պայքարում. Հունաստանի խորհրդարանի նախագահ
Հունաստանն առաջին երկրներից մեկն է եղել, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ հայտարարեց Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն։
Նա նշեց, որ հելլենական խորհրդարանի և իր համար մեծ պատիվ էր ստանալու այս հրավերը: Նա ասաց, որ իրենք ակտիվորեն պայքարում են ցեղասպանության դեմ: «Հելլենական խորհրդանում հատուկ միջկուսակցական հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակն է հույն ժողովրդի անունից հատուցում և իրավունքի վերականգնում պահանջել այն ամեն համար, որոնք նացիստական տարիներին կատարվեցին»,- ասաց նա:
Նա համերաշխություն հայտնեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցում: «Հելլենական խորհրդարանը իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ խորհրդարանին, որ ճանաչեց Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների նկատմամբ կատարված ցեղասպանությունը»,- ասաց նա և հավելեց, որ մենք կարող ենք միասնաբար հաղթել Ցեղասպանության դեմ պայքարում, միասին մենք կարող ենք պաշտպանել հետագա սերունդներին:










