Եվս մեկ ցեղասպանության փորձ Ադրբեջանի փորձն է, որ ցանկանում է բնաջնջել հայերին Արցախից. Քերոլայն Քոքս

12:09 • 23.04.15

Բարոնուհի Քերոլայն Քոքսն այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին իր ելույթում ասաց, որ Երևանը միակ տեղն է, որտեղ ինքը ցանկանում է լինել այս օրերին:
 

«Շատ կարևոր է հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին: Աշխարհահռչակ գիտնականներն ընդգծում են Ցեղասպանության կարևորությունը, սակայն ես ցավում եմ, որ ներկայացնում մի երկրի խորհրդարան, որն այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա ամոթ է: Բայց ուզում եմ ուրախությամբ նշել, որ Ուելսը և Շոտլանդիան ճանաչել են Ցեղասպանությունը, նրանք ևս ՄԹ մի մասն են»,-ասաց Քերոլայն Քոքսը:
 

Նա ասաց նաև, որ ևս մեկ ցեղասպանության փորձ Ադրբեջանի փորձն է, ովքեր ցանկանում են բնաջնջել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից:
 

«Ես խոնարհվում եմ և ոգեշնչված եմ հայոց ոգով: Դուք փյունիկ եք: Ադրբեջանը, սակայն այսօր շարունակում է սպառնալ և սպանել: Համոզված եմ, որ Արցախն ունի հիմնավոր պահանջ՝ ինչպես և Կոսովոն՝ ապրել անկախ»,-ասաց Քոքսը:
 

Բարոնուհու համոզմամբ՝ թուրք ժողովրդի շահերից է բխում նաև ճանաչել Ցեղասպանությունը: