Բրիտանիայում 4-ամյա երեխան կես ժամ բանտարկված է մնացել խաղալիքների ավտոմատում (լուսանկար)

13:34 • 23.04.15

Բրիտանիայում չորսամյա Հենրի Հոուզը բանտարկված է մնացել խաղալիքների ավտոմատում, հայտնում է New York Daily News-ը:

 

Նա այնտեղ է մնացել կես ժամ:

 

Միջադեպը տեղի է ունեցել Թամվորթ քաղաքի զվարճանքների կենտրոնում: Տղան ցանկացել է փափուկ խաղալիք շահել ավտոմատից, սակայն, երբ դա նրան չի հաջողվել, նա որոշել է ներս մտնել և վերցնել իր խաղալիքը:



Տղային ավտոմատում տեսնելուց հետո նրա 9-ամյա եղբայրը կապվել է մոր հետ, ով զանգահարել է զվարճանքների կենտրոնի աշխատակիցներին: Նրանք կես ժամ հետո բերել են ավտոմատի բանալին և դուրս հանել երեխային: