Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարությունը արգելել է Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը. պատգամավոր

15:27 • 23.04.15

Վաղը բուլղարական խորհրդարանը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց Բուլղարիայի խորհրդարանի ներկայացուցիչ Վոլեն Սիդորովը:

 

Նա հայտնեց, որ քիչ առաջ զանգ է ստացել և տեղեկացել, որ բուլղարական խորհրդարանի ղեկավարությունը արգելել է այդ քայլը:


«Ես չեմ հպարտանում իմ խորհրդարանով, սակայն իմ համառությամբ եմ հպարտանում»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու է, որ հասնի այդ քայլի ընդունմանը:

 

Ըստ նրա՝ Թուրքիայի դեսպանատան կողմից ահռելի ճնշում կա, ինչն իր որակմամբ՝ Բուլղարիայի ներքին գործերի մեջ կոպիտ ներխուժում է նշանակում:
 

«Պատմությունը չի կարելի խմբագրել և փոխել, այն պետք է ուսումնասիրել, որչկրկնվեն արյունալի էջերը»,-ասաց նա: