Էլ Սալվադորի բանտում պահվող աշխարհի ամենավտանգավոր հանցագործներին տեղափոխել են ընդհանուր խցեր (լուսանկարներ)
Կենտրոնական Ամերիկայում գտնվող Էլ Սալվադոր պետության իշխանությունները որոշել են թույլատրել վտանգավոր հանցագործներին իրենց նշանակված պատիժը կրել ընդհանուր խցերում՝ այլ հանցագործների հետ, գրում է Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, 1.777 հանցագործ է տեղափոխվել ընդհանուր խցեր: Նշվում է, որ գրեթե բոլոր ազատազրկվածներն այս կամ այն ավազակային հանցախմբի անդամներ են, որոնք հայտնի են իրենց դաժանությամբ և կազմակերպվածությամբ:
Այժմ, ըստ իշխանությունների որոշման, նրանց տեղավորում են խցերում ոչ թե կախված իրենց հանցախմբերի պատկանելիությունից, այլ իրենց վտանգավորության աստիճանի:
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ի ամենավտանգավոր բանտային ավազակախմբերը (լուսանկարներ)
































