Ֆրանսիայի վարչապետը հայտնել է վերջին ամիսներին կանխված 5 ահաբեկչության մասին
Ֆրանսիայի ոստիկանությունը վերջին մի քանի ամիսներին հինգ ահաբեկչություն է կանխել, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, գրում է gazeta.ru-ն:
Վարչապետը հստակեցրել է, որ նախապատրաստվող հինգ հարձակումներից վերջինն ահաբեկիչները պատրաստվում էին իրականացնել Փարիզի Վիլժյուիֆ արվարձանում:
«Վտանգը երբեք այսքան բարձր չի եղել: Մենք երբեք ստիպված չենք եղել բախվել մեր պատմության ընթացքում այս տեսակ ծայրահեղականության»,- հայտարարել է Վալսը:
Վարչապետի խոսքով՝ երկրի 1.573 քաղաքացի կամ մշտական բնակիչ ներգրավված է եղել «ահաբեկչական ցանցերում»: Նրանցից 442-ը, ֆրանսիական իշխանությունների կարծիքով, այժմ Սիրիայում է: Բացի այդ, նրանցից 97-ը սպանվել է Սիրիայում և Իրաքում:










