Բրիտանիայում ավելացել է այն կանանց թիվը, ովքեր նախընտրում են միանձնուհի դառնալ
Բրիտանիայում ավելանում է այն կանանց թիվը, ովքեր նախընտրում են միանձնուհի դառնալ, գրում է The Daily Mirror-ը:
2014-ին միանձնուհի դառնալու երդում է տվել շուրջ 45 բրիտանուհի, որը 3 անգամ ավելին է 2009-ի թվականի համեմատ: Բացի այդ, այս ցուցանիշն ավելի մոտ է 1980-ականներին գրանցած ցուցանիշին:
Հոգևոր կյանքն ավելի շատ կանանց է գրավում, ասվում է հոդվածում: Առկա տվյալների համաձայն՝ կուսանոց մեկնած 45 կանանցից 14-ը մինչև 30 տարեկան կանայք են:










