Նյու Յորքի երկնքում հազվադեպ հանդիպող քառակի ծիածան է հայտնվել (լուսանկար)
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում բնակվող մի կին կարողացել է բնության մեջ հազվադեպ հանդիպող քառակի ծիածան լուսանկարել։ Նա նկարը ներբեռնել է Twitter սոցիալական ցանց, գրում է rt.com-ը:
Լոնգ Այլենդում բնակվող Ամանդա Կուտիսը, տեսնելով անձրևից հետո երևացող ծիածանը, նկատել է, որ այն մեկի փոխարեն ուղիղ 4 կամար ունի:
Նա ասել է, որ այդ պահին չէր պատկերացնում, թե որքան հազվադեպ հանդիպող երևույթ է դա, նա պարզապես հիացել է դրա գեղեցկությամբ:











