Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ. նրան վիրահատել են
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նրան արտերկրում վիրահատել են: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրորդ Նախագահը ապրիլի 24-ին կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Նա Հայաստանում չէ, այստեղ չի լինելու նաև վաղը և, հետևաբար ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելել չի կարող»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ վիրահատության է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը խոստացավ հստակ պատասխանել նրա վերադառնալուց հետո՝ նշելով, որ բժշկական ձևակերպումներին տվյալ պահին հստակ չի տիրապետում:
Միաժամանակ նա ընդգծեց, որ որևէ լուրջ խնդիր չկա:










