Պատգամավորի թուրք թեկնածուն կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա
Թուրքական Քոջաելի նահանգից առաջադրված պատգամավորի անկախ թեկնածու Ահմեթ Քարանը կացնով հարձակվել է Աթաթուրքի կիսանդրու վրա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Beyaz gazete կայքը, պատգամավորության թեկնածուն ձերբակալվել է, սակայն մինչ այդ հասցրել է դիմադրություն ցույց տալ նաև ոստիկաններին:
Ոստիկանները Քարանին տարել են նահանգային ոստիկանություն՝ հարցաքննելու: Սկսվել է քննություն:
Նշվում է, որ թեկնածուն որոշ ժամանակ առաջ բուժվել է հոգեբուժարանում, իսկ 2002 թվականին նույնպես Աթաթուրքի արձանի վրա է հարձակվել, այս անգամ՝ դպրոցներից մեկի բակում:










