ԱՄՆ նախագահական պատվիրակությունը Երևան կժամանի այսօր ժամը 19.30-20.00-ին
Վաշինգտոնից ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի պատվիրակությունը Հայաստան կժամանի այսօր Երևանի ժամանակով 19/30-20.0-ին՝ Boing 737 ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստանում «1915 թվականի իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին» Միացյալ Նահանգներից կմասնակցի նախագահական պատվիրակություն՝ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ, ինչ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով երեկ Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության Նախագահ Միլորադ Դոդիկը այդպես էլ չի կարողացել գալ Երևան՝ Բուրգասի օդանավակայանում մի քանի ժամ սպասելով և տեղեկանալով, որ պատճառը Թուրքիայի տարածքով թռիչքի թույլտվության արգելքն է:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ՝ նոր օդային տարածք գալը բավականին բարդ ընթացակարգեր է նախատեսում, քանի որ այդ տարածքով թռիչք կատարելու համար պետք է 24 ժամ առաջ տեղյակ պահել, ստանալ այդ երկրի օդային տարածքի իշխանությունների թույլտվությունը:










