Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի նման հանցագործություն չկրկնվի. չեխ պատգամավորը՝ Ցեղասպանության մասին

11:38 • 23.04.15

100 տարի առաջ մի ամբողջ ազգ գրեթե ոչնչացվեց երկրի երեսից. հինավուրց ազգ էր, ով այդ տարածքում բնակվում էր ավելի քան երկուսուկես հազարամյակ: Երևանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը:

 

«Հայ ազգը փոքր է, բայց հպարտ ազգ է: Մենք այսօր հայ ազգի կողքին ենք»,-ասաց չեխ խորհրդարանականը՝ նշելով, որ պետք է պատմությունից դասեր քաղել, որպեսզի այլևս նման հանցագործություն չկրկնվի:
 

Զդենեկ Շկրոմախը ցավով արձանագրեց, որ այսօր շատ քիչ կամ ընդհանրապես դասեր չեն քաղում պատմությունից:


«Պետք է բարձրաձայնել այդ հանցագործության մասին ու պայքար մղել այդ հանցագործության դեմ, որպեսզի ապագայում կանխվեն ցեղասպանությունները: Պետք է հենց պատգամավորները խոսեն անարդարության դեմ»,- նշեց Զդենեկ Շկրոմախը: