Անկարգությունների ժամանակ Բալթիմոր քաղաքում 5 լրագրող է տուժել

23:24 • 28.04.15

Անցած մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում բախումների հետևանքով առնվազն 5 լրագրող է վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները:

 

Տուժածների թվում կան ինչպես թղթակիցներ, այնպես էլ՝ ֆոտոլրագրողներ, որոնք լուսաբանում են Բալթիմորի զարգացումները: Վաշինգտոնի Daily Caller-ի թղթակցին, օրինակ, ծեծել են վեց հոգով: Իսկ մի խումբ լրագրողներ էլ ծեծի են ենթարկվել, երբ փորձել են հարցազրույցներ վերցնել ցուցարարներից:

 

Երկուշաբթի օրը ամերիկյան այդ քաղաքում ընթացող բողոքի ցույցը` երիտասարդ աֆրոամերիկացու մահվան հանգամանքների դեմ, վերաճել էր զանգվածային անկարգության:

վերջին տվյալներով` բախումների հետևանքով Բալթիմորում 200 մարդ է ձերբակալվել, հրկիզվել է 15 շինություն, 144 ավտոմեքենա: