ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ծառատունկ է իրականացրել Կոտայքի մարզի Ակունք գյուղում

18:23 • 28.04.15

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը,  շարունակելով իր կողմից նախաձեռնված  ծառատունկերի շարքը, այս անգամ իր աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ իրականացրեց Կոտայքի մարզի Ակունք գյուղում:


Ծառատունկը իրականցվեց Armenia Tree Project հիմնադրամի հետ համատեղ:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Armenia Tree Project հիմնադրամի աշխատակիցները Ակունք գյուղի բնակիչների հետ միասին համայնքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու մերձակայքում տնկեցին ավելի քան 300 ծառ: