Նեպալցի բնակչուհուն երկրաշարժից 33 ժամ անց են դուրս բերել փլատակների տակից

18:00 • 28.04.15

Նեպալցի բնակչուհուն երկրաշարժից 33 ժամ անց են դուրս հանել փլատակների տակից, հայտնում է ТАСС գործակալությունը:
 

Կնոջը հայտնաբերել են Կատմանդուում հինգ հարկանի շենքի փլատակների տակ:
 

Սունիտա Սիտաուլան ոչ մի վնասվածք չի ստացել և բժշկական զննությունից հետո վերադարձել է իր ընտանիքի մոտ:
 

Հիշեցնենք, որ Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3.218-ի, ավելի քան 6.500 մարդ ստացել է վնասվածքներ։  Նրանց թվում են նաև արտասահմանցիներ: