«Սելֆիների» սիրահարներին քննադատում են Նեպալում ավերված հուշարձանների ֆոնին լուսանկարների համար (լուսանկարներ)
«Սելֆիների» սիրահարներին քննադատում են Նեպալում ավերված հուշարձանների ֆոնին լուսանկարների համար, գրում է gazeta.ru-ն: Մասնավորապես՝ տասնյակ մարդիկ ինքնալուսանկար անելու համար բարձրանում են Կատմանդուում Դհարահարա աշտարակի ավերակների վրա:
Փրկարարներից մեկի խոսքով՝ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել: «Դա «երկրաշարժային» զբոսաշրջություն է: Դա ճիշտ չէ: Նրանց ավելի հետաքրքիր են իրենց «սելֆիները», քան այն, որ ողբերգություն է տեղի ունեցել»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեպալում շաբաթ օրը գրանցված երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 4.349-ի:
Ինչպես նշվում է՝ լուսանկարներ անող մարդկանց մեծ մասը զբոսաշրջիկներ չեն, այլ տեղի բնակիչներ, ովքեր ֆիքսում են երկրաշարժի ավերիչ հետևանքները:

















