Մշակվում է ինովացիոն ոլորտում ԵՏՄ անդամ երկրների միջև համագործակցության հաստատման հստակ ալգորիթմ

12:00 • 29.04.15

 

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի  երեկվա նիստին հավանության է արժանացել  մի փաստաթուղթ, որով  նախատեսում է խթանել  ինովացիոն ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության հաստատման հստակ, քայլ առ քայլ ալգորիթմ: 


Փաստաթուղթը նպատակաուղղված է ԵՏՄ անդամ երկրների ազգային արդյունաբերական համալիրների  խթանմանը:               
               
Այս մասին հաղորդում ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:

Խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի մշակած ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների կազմավորման և գործառնության  նախագծի մասին է:

Կհստակեցվեն  ԵՏՄ տեխնոլոգիական հարթակների ձևավորման, գործառնության , ինչպես նաև` ֆինանսավորման կարգն ու պայմանները: